News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ստեղծագործական մտածողությամբ որոշ մարդկանց մոտ տեղեկությունը զտելու ունակությունը վատ է զարգացած: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ նրանց մոտ ստեղծագործ մտքեր են առաջանում:

Հետազոտությանը մասնակցած 100 կամավորները ստեղծագործական ձեռքբերումների հարցաթերթիկ են լրացրել: Նրանք նաեւ դիվերգենտ մտածողության թեստ են անցել. ստեղծագործական մտածողության մեթոդ, որը սովորաբար կիրառվում է խնդիրների լուծման դեպքում: Արդյունքում գիտնականները պարզել են. ստեղծագործական մտածողությամբ որոշ մարդկանց մոտ տեղեկությունը զտելու ունակությունը վատ է զարգացած:

Տեղեկությունը զտելու գործընթացը կամքից անկախ է կատարվում: Հնարավոր է՝ զտման հետ կապված խնդիրը ստեղծագործ մարդկանց օգնում է ինտեգրել տեղեկությունը, որն ուշադրությունից դուրս է մնում: Դրա շնորհիվ նրանց մոտ ստեղծագործ մտքեր են առաջանում:

Meddaily-ի փոխանցմամբ, ըստ ամենայնի, ստեղծագործ մարդկանց մեծ քանակությամբ տեղեկություն է հասանելի: Սակայն դա նաեւ հակառակ կողմ ունի՝ ուշադրության մակարդակի նվազում:

Մասնագետներն առայժմ վստահ չեն, թե որքան կայուն է ստեղծագործ մարդկանց այս առանձնահատկությունը: Հնարավոր է՝ դա կախված է իրավիճակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ