News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարսելոնայի Entrepanes Díaz բարը որոշել է քարոզել բացառապես 50 տարեկանն անց մատուցողների եւ բարմենների աշխատանքի ընդունելու քաղաքականությունը: Հաստատությունն արդեն այդ տարիքի 5 աշխատակից է ընդունել:

Մեկնաբանելով իրավիճակը՝ բարի սեփականատեր Քիմ Դիասը նշել է. «Ես 50 տարեկանն անց մատուցողներ էի փնտրում, քանի որ հասարակությունն անարդարացիորեն նրանց դուրս է մղում աշխատաշուկայից: Նրանք 20 կամ 30 տարվա կենսափորձ ունեն, այդ պատճառով հրաշալի գլուխ են հանում իրենց պարտականություններից»:

Քիմ Դիասի խոսքով, իր նպատակն է Մադրիդում կամ Սեւիլիայում վերստեղծել 1950-ական թվականների բարերի մթնոլորտը՝ մեծ քանակությամբ մարմարով, սալիկապատ հատակով եւ ջերմ լուսավորությամբ:

Ըստ Kedem-ի, բարի 50-ամյա նոր աշխատակիցներից Ռաֆայելն ասում է, որ տարիքի պատճառով իր համար շատ դժվար էր աշխատանք գտնել, այդ պատճառով ինքը միանգամայն սատարում է գաղափարը եւ կարծում, որ այն նպաստում է բիզնեսի ծաղկմանը. «Իմ տարիքի մարդկանց աշխատանքի ընդունելն իմաստ ունի: Մենք չենք պատրաստվում դժգոհել: Մենք այստեղ ենք՝ աշխատելու, մարդկանց հետ շփվելու եւ մեր գործը լավ կատարելու համար: Հաճախորդները նկատում են դա՝ լավ սպասարկում տեսնելով, քանի որ մենք մեծ փորձ ունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ