News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպառողական վարկերի վերաբերյալ օրենքով նախատեսված պահանջները կտարածվեն նաեւ գյուղատնտեսական ոչ մեծ վարկերի վրա: Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում հավանություն է տվել «Սպառողական վարկավորման մասին» եւ «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերին:

Ըստ այդմ, բանկերը պարտավորված կլինեն ներկայացնել ոչ միայն անվանական, այլեւ իրական տոկոսադրույքը մինչեւ 2 մլն դրամի գոյւղատնտեսական վարկերի դեպքում:

Օրինագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ գյուղացիները ֆինանսական տեղեկացվածության առումով ռիսկի խմբում են, իսկ դա նշանակում է, որ նրանք միշտ չէ, որ տարբերում են անվանական տոկոսադրույքն իրականից: Ասվածը տեղին է նրանով, որ բանկերը հիմնականում գովազդում են  հենց անվանական տոկոսադրույքը, իսկ իրականը, ոչ տոկոսային ծախսերով հանդերձ,  կարող է մինչեւ 1,5 - 2,5 անգամ բարձր լինել:

Նշենք, որ գյուղատնտեսական վարկերի ընդհանուր պորտֆելը 2014-ին կազմել է 161,58 դրամ կամ բանկերի ընդհանուր պորտֆելի 6,37 տոկոսը եւ վարկային կազմակերպությունների 19,9 տոկոսը (45.78 մլրդ դրամ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ