News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար 60-ամյակի միջոցառումների շարքում համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանի խնդրանքով միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը ապրիլի 19-25-ը կկազմակերպի հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ներկայացվելու է 40 հեղինակի գործ, ինչպիսիք են Սարգիս Դիրանյանը, Վարդգես Սուրենյանցը, Արսեն Շաբանյանը, Էդգար Շահինը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գայֆեջյանը, Արշիլ Գորկին, Լեոն Թութունջյանը, Երվանդ Քոչարը, Ժան Գառզուն, Ժան Ժանսեմը, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սեյրան Խաթմաջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Ներսես Մելիքյանը, Արա Հայթայանը, Նարեկ Ավետիսյանը և այլք:

 Ցուցահանդեսը, ինքնին, բացառիկ է, քանի որ ցուցադրվելու է Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը» (1927), ինչպես նաև ֆրանսահայ նկարիչ Լեոն Թութունջյանի աշխարհահռչակ գործը` «Դեղին դիմակը», նվիրված հայոց ցեղասպանությանը, որը ժամանակին եղել է կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուի զարդերից մեկը:

Ի դեպ, սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվելուց հետո, ըստ նախնական պայմանավորվածության, Թութունջյանի վերոնշյալ հանրահայտ գործը մարտին կցուցադրվի նաև Կոմիտասի անվան թանգարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ