News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հնագույն կոկորդիլոսի մնացորդներ են հայտնաբերել, որը տեղաշարժվել է հետեւի թաթերի վրա եւ ապրել 231 մլն տարի առաջ: Գիտնականների խոսքով, մինչեւ առաջին դինոզավրերի ի հայտ գալը, հնագույն կոկորդիլոսներն ամենավտանգավոր գիշատիչներն էին: Գտածոյի մասին հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Սողունի մնացորդները հայտնաբերել են Հյուսիսային Կարոլինայի տարածքում: Մասնագետների կարծիքով, «կարոլինյան մսագործներ» անունը ստացած գիշատիչների երկարությունը շուրջ 3 մետր է եղել, բարձրությունը՝ 1.5 մետր:

Հնագույն կոկորդիլոսներն առանձնացել են երկար գանգով եւ սուր ատամներով: Այս կենդանիները նման չեն եղել ժամանակակից կոկորդիլոսներին եւ որս են արել միայն ցամաքում: Ըստ Gazeta-ի, դրանք բնակվել են արեւադարձային տաք շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ