News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը  հեռանկարներ չունի։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ղազախստանցի քաղաքագետ  Այդոս Սարըմը։

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե մեկ տնտեսական կառույցում գտնվելու հանգամանքը որքանո՞վ կնպաստի Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Սարըմը պատասխանեց. «Այստեղ մտածելու եւ խոսելու բան կա։ Սակայն ես ավելի շուտ հոռետես եմ։ Դժվար թե Հայաստանը կարողանա խոշոր ներդրումներ կատարել Ղազախստանում։ Աշխատանքային ռեսուրսնե՞րը։ Այո, Ղազախստանում շատ հայեր են աշխատում, օրինակ՝ շինարարության ոլորտում։ Սակայն մենք շուտով գործազրկության հարցը առաջին պլան ենք բարձրացնելու։  Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կցանկանան թողնել ղազախստանյան շուկայում. սեփակա՞ն, թե հայաստանցի լավ շինարարներին։ Ղազախները առաջիկա տարիների ընթացքում դժվար թե ներդրումներ կատարեն Հայաստանում։ Եւ գլխավորը, ինչը նրանց հետ է պահում, Ղարաբաղն է։ Ներկայիս իշխանությունների պարագայում եւ մտածելակերպով դուք չեք կարող կովկասյան Սինգապուր կառուցել»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում միասնական արժույթ ներմուծելու իրատեսությանը, Սարըմը ընդգծեց, որ չի հավատում դրան։ «Ես առհասարակ չեմ հավատում ԵՏՄ ապագային։ Լավագույն դեպքում այդ կազմակերպությանը նույն վախճանն է սպասում, ինչ ԱՊՀ-ին։ Իսկ միասնական արժույթը առանձին երազողների եւ ապուշների ցանկությունն է»,- ասել է ղազախ քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ