News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:

Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40 տոկոսով:

Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել:

ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել: Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ