Մարտի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել հարակից փողոցի հատման շրջանաձեւ ծաղկանոցում, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են թե կատարվում է քննություն: