Բանգլադեշի հյուսիսում խոշոր ՃՏՊ-ի հետեւանով առնվազն 6 մարդ է զոհվել։ Թույլատրելի արագությունը գերազանցած բեռնատարը բախվել է ուղեւորատար փոխադրամիջոցին, հայտնում են շրջանային ոստիկանությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
Մարդատար փոքր ավտոբուսում եղել է 7 ուղեւոր։ Վարորդը տեղում մահացել է, եւս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, երեքի կյանքն էլ բժիշկները չեն կարողացել փրկել։
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ։