News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան խոշորագույն մեգապոլիսում` Նյու Յորքում, անտուն մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի: «Անտունների օգնության դաշինք» կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականին կացարաններում ամեն գիշեր գիշերել է մոտ 60.000 մարդ, ինչը 13 տոկոսով ավելի է` համեմատած նախորդ տարվա հետ:

Ընդ որում՝ անօթեւաններից 25 հազարը երեխաներ են: Համեմատության համար` 1983 թվականին քաղաքում անտուն երեխաների թիվը եղել է 5 անգամ պակաս:

Անօթեւանների թվում մեծամասնություն են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այսպես, անօթեւաններից յուրաքանչյուր 31-րդն աֆրոամերիկացի է, իսկ 57-րդը` լատինաամերիկացի: Մինչդեռ քաղաքի անօթեւանների թվում յուրաքանչյուր 615-րդն է սպիտակամորթ:

Դաշինքն ընդգծել է, որ նման իրավիճակի պատճառը Նյու Յորքում անշարժ գույքի մշտական թանկացումն է, նաեւ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն էականորեն կրճատել է անտուն մարդկանց ցուցաբերվող օգնության ծավալը: Իրավապաշտպանները հույս ունեն, որ նոր քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն կկարողանա շտկել իրավիճակը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ