News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել 60 հեռահար չվերթ։ Ընդհանուր առմամբ չվերթներիի հետաձգումն անդրադարձել է 20 հազար ուղեւորների վրա։

 Vereinigung Cockpit արհմիությունը պահանջում է փոփոխություններ մտցնել ավիաընկերության աշխատակիցների գործող համաձայնագրերի մեջ։ Արհմիությունը մասնավորապես բողոքում է օդաչուների՝ վաղաժամ թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու որոշման դեմ։ Եթե այս պահին օդաչուները կարող են թոշակի անցնել 59 տարեկան հասակում, ապա նոր համաձայնագրով՝ 61 տարին լրանալուց հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն Yougov սոցիոլոգիական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ անցյալ տարվա ընթացքում Lufthansa-ի գործադուլների պատճառով իրենց պլանները ստիպված է եղել փոփոխել 1 մլն մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ