News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տարհանում է Եմենում իր դեսպանատան աշխատակիցներին՝ կապված այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։

«Հաշվի առնելով Եմենում անվտանգության ոլորտում վատթարացող իրավիճակը, ԱՄՆ կառավարությունը որոշել է ժամանակավորապես տեղափոխել իր դեսպանատան անձնակազմն այդ երկրից»,-ասված է հաղորդագրությունում։

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «Եմենում ճգնաժամը ռազմական լուծում ունենալ չի կարող», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

ԱՄՆ կոչ է անում նախկին նախագահ Սալեհի կողմնակիցներին դադարեցնել բռնությունը, որն սպառնում է «նախագահ Հադիին, կառավարությանը եւ անմեղ քաղաքացիներին»։

Վերջին ժամանակներս իրավիճակը Եմենում զգալիորեն լարվել է՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ