News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

9 բրիտանացի բժիշկ ուսանողներ անդամագրվել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը, որպեսզի այնտեղ բժիշկ աշխատեն։ Այս մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով ուսանողների հարազատներին եւ Թուրքիայի իշխանություններին։

Մեծ Բրիտանիայում ծնված մոտ 20 տարեկան 5 պատանիների եւ 4 աղջիկների ծնողները նրանց ուղարկել են ուսանելու Սուդան մայրքաղաք Խարտումի բժշկական դպրոցում, որպեսզի «չմոռանան մահմեդական մշակույթն ու իրենց արմատները»։

Մարտի 12-ին բոլոր 9 ուսանողները Խարտումից մեկնել են Ստամբուլ, որիտեղից հաջորդ օրն ավտոբուսով ուղեւորվել են թուրք-սիրիական սահման ու անօրինականորեն հատել այն։

Ուսանողուհիներից մեկը՝ 19-ամյա Լենա Աբդուլքադիրը, քրոջը հաղորդագրություն է թողել, որտեղ նշել է, որ ցանկանում է «օգնել վիրավոր սիրիացիներին»։ Ուսանողների հարազատները հայտարարել են, որ երիտասարդները մտադիր չեն պատերազմեն, նրանց նպատակը բժիշկ աշխատելն է, հաղորդում է Lenta-ն։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երիտասարդներին քրեական պատասխանատվություն չի սպառնում, եթե նրանք ապացուցեն, որ զենք չեն վերցրել։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ