News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) երեք ոստիկաններ հեռացվել են աշխատանքից ւս մեկը ինքնակամ հեռացել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրանց անձնական գրագրության մեջ ռասիստական բնույթի հաղորդագրություններ են գտել։

Նրանց կողմից ծառայողական էթիկայի խախտման փաստը հստատվել է 5 ամիս տեւած հետաքննության արդյունքում։

Տեքստային հաղորդագրություններում ոստիկաններն օգտագործել են «նեգր» բառը։

Բացի այդ, ոստիկաններից Ալեքս Ալվարեսը ֆիլմի թրեյլեր է պատրաստել, որտեղ նույնպես վիրավորական արտահայտություններ են եղել։ Թրեյլրի կադրերում օգտագործվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ռասիստական «Կու Կլուքս Կլան» կազմակերպության եւ աֆրոամերիկացիների կերպարները, հաղորդում է Lenta-ն։

Ռասիստական նյութերը հայտնաբերել է Ալվարեսի հարսնացուն։ Նա իրավապահներին է դիմել միայն այն ժամանակ, երբ 10 ամիս շարունակվող իրենց ընկերությունը դադարել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ