News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոշորագույն գերմանական ավիաընկերության՝ Lufthansa-ի օդաչուները, դադարեցրել են 4 օր շարունակվող գործադուլը։

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ փոքր եւ միջին հեռահարության թռիչքներ իրականանցող օդաչուներն սկսել են իրականացնել իրենց չվերթներն արդեն մարտի 21-ից։ Միաժամանակ, 160 չվերթներից 74-ն այդ օրը չեղյալ են հայտարարվել, ինչը խախտել է մոտ 22 հազար ուղեւորի պլանները։

Մարտի 22-ին եւս չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթներ, սակայն դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով։

Ինչպես հաղորդում է Bild թերթը, ավիափոխադրողի բաժնետերերը պահանջել են արհմիության ներկայացուցիչներին դուրս գալ դիտորդական խորհրդից՝ գործադուլի կոչերի համար։

Lufthansa-ի օդաչուների գործադուլն սկսվել է մարտի 18-ին։ Որպես բողոքի ակցիայի պատճառ Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուների Cockpit արհմիությունում նշել են այն, որ օդաչուների հետ գոյություն ունեցող սակագների վերանայման, ինչպես նաեւ արտահերթ թոշակի անցնելու պայմանները բարելավելու հարցում արհմիություն ու Lufthansa-ն չեն կարողացել փոխզիջման հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ