News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լատվիացի ուսանողների՝ սպագետտիից պատրաստած ամենաամուր կամուրջը 476 կգ-ի կարող է դիմանալ: Այս մասին BNS գործակալությանն ասել է Ռիգայի տեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդարանի գիտական բաժնի ղեկավար Սանդիս Էգլիտիսը:

ՌՏՀ-ի էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետն արդեն վեցերորդ տարին անընդմեջ սպագետտիից կամուրջների կառուցման մրցույթ է անցկացնում: Այս տարի մրցույթին մասնակցել է 18 ուսումնական հաստատության 100 ներկայացուցիչ: Նրանց նպատակն էր՝ մակարոնից եւ սոսնձից հնարավորինս ամուր կամուրջ կառուցել:

Առաջին տեղը զբաղեցրել է JAM թիմը՝ 476.14 կգ արդյունքով, որին 8 կգ-ից ավելի չի բավականացրել՝ Լատվիայում նոր ռեկորդ սահմանելու համար:

Լավագույն «կամուրջ կառուցողները» Լատվիան ներկայացնելու են սպագետտիից կամրջի կառուցման RECCS 2015 համաշխարհային մրցաշարին, որը կայանալու է մայիսի 22-ին, Հունգարիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ