News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հրապարակված նոր փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչ օգնություն է ձգտել ցուցաբերել հայ ժողովրդին Վատիկանն այն ժամանակ, երբ քչերն էին դրան պատրաստ: Այս մասին գրում է Catholic News Agency-ն (CNA):

Վկայակոչելով իտալական La Civiltà Cattolica պարբերականին (մեջբերումներն այստեղից են)՝ գործակալությունը հաղորդում է, որ փաստաթղթերն «ապացուցում են, որ Վատիկանը միշտ տեղեկացված է եղել տեղի ունեցածի մասին եւ անգործության չի մատնվել, այլ լրջագույն կերպով զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցով: Բենեդիկտոս XV Պապը կրոնական կամ աշխարհիկ առաջնորդներից միակն էր, ով բողոք հայտնեց հանցագործության դեմ»:

Հրապարակված փաստաթղթերն առնչվում են ոչ միայն 1915 թվականի Ցեղասպանությանը, այլեւ 1895-96 թվականների կոտորածներին: CNA-ը հիշեցնում է, որ չնայած Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն մարդիկ կոտորածների են ենթարկվել նաեւ նախկինում: Այսպես, 1896 թվականի մարտին Հալեպում ծառայության անցած ֆրանսիացի հոգեւորական Դոմենիկո Վերսոնը նկարագրում է Մարաշում եւ մերձակայքում քրիստոնյաների կոտորածները:

Արխիվային փաստաթղթերի մեծ մասը ներառում են XIX դարի եւ XX դարի առաջին կեսի իրադարձությունները: Դրանց թվում են Հռոմի պապերից օսմանյան սուլթաններին ուղղված նամակներ, Վատիկանի քարտուղարների նամակներ եւ հաղորդագրություններ: Արխիվում նաեւ հայ պատրիարքների ու եպիսկոպոսների նամակներ, ինչպես նաեւ ականատեսների մանրամասն նկարագրություններ կան:

Փաստաթղթերում նշվում է Բենեդիկտոս XV Պապի դերը, որը երկու անձնական նամակ է ուղարկել Մեհմեդ V Ռեշադ սուլթանին՝ 1915 թվականի սեպտեմբերի 10-ին եւ 1918 թվականի մարտի 12-ին:

Վատիկանն աշխատել է ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլեւ մարդասիրական:

Սուրբ Աթոռը մշտական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն ժամանակ, երբ աշխարհում մարդասիրական կազմակերպություններ չկային՝ բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից եւ Մերձավոր Արեւելքին աջակցության կոմիտեից:

Կաթոլիկ եկեղեցին հատկապես աջակցել է որբերին՝ բազմաթիվ որբանոցներ բացելով ցանկացած կրոնի երեխաների համար: Հայ որբ աղջիկներին տեղափոխել են Հռոմից ոչ հեռու գտնվող Կաստել Գանդոլֆոյի Առաքելական պալատի որբանոց:

Փաստաթղթերում նաեւ նկարագրվում է, թե ինչու այն ժամանակվա կառավարությունները չէին պաշտպանում հայ ժողովրդին, նույնիսկ այն դեպքում, երբ պարզ դարձավ, որ զանգվածակին կոտորածներ են տեղի ունենում:

XIX դարավերջին, ըստ Civilta Cattollica-ի, հայկական հարցն աստիճանաբար մոռացության էր մատնվում, քանի որ եվրոպական քաղաքականությունը փորձում էր «ցանկացած գնով պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը»:

«Թուրքիայի ամբողջականությունը» ցանկանում էին պահպանել Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Ֆրանսիան խոշոր ներդրումներ էր կատարել տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը հանգիստ հարաբերություններ էր ցանկանում Թուրքիայի հետ, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի Հեռավոր Արեւելքի ուղղությամբ:

Գերմանիան էլ նյութական հետաքրքրություն ուներ թուրքերի եւ հույների միջեւ պատերազմի շարունակության հարցում, իսկ Անգլիան Թուրքիայում «քաղաքական լուրջ շահեր ուներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Ամենաշատ