News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները ոչ մի օգուտ չեն տա որեւէ կողմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ղազախստանի լրագրողների միության նախագահ, երկրի նախկին մամուլի քարտուղար Սեյթքազը Մաթաեւը:

Նրա խոսքով՝ ամենագլխավորն այն է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի չի ունենում որեւէ ռազմական գործողություն: «Որովհետեւ երբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, ոչ մի ներդրում չի լինում: Ես կարող եմ ասել մեր երկրի օրինակով: Մեզ մոտ այս տարիներին քիչ թե շատ հանգիստ է եւ շատ տարբեր ներդրողներ են գալիս»,-ասել է Մաթաեւը:

Նա ընդգծել է, որ թեեւ ծովի ելքի բացակայությանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ սահմաններին, Հայաստանին վեր են բարձրացնում տեղեկատվական տեխնոլոգիաները: «Որովհետեւ երկրում կան ուղեղներ, եւ այդ առումով, միեւնույն է սահմանը բաց է»,-վստահեցրել է Սեյթքազը Մաթաեւը: Նա նկատել է, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, Թուրքիան՝ պակաս, եւ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային:

«Հայերը հին ժողովուրդ են, որոնք ամեն տեղ առաջընթաց են ունենում իրենց ուղեղով. եւ գիտության մեջ, եւ մշակույթի: Ես հավատում են, որ Հայաստանը լավ ապագա ունի»,-ամփոփել է լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ