News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին երկարատեւ հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:

Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երեւանում: 1966թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.` Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաեւ հեռուստաթատրոնում: 1961-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ», «Խոշոր շահում », «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլն:

1982թ. կրկին վերադարձել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն` որպես դերասան:

Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնի առաջին անուններից էր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական եւ հանրապետական պարգեւների, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ