Ոստիկանության Մալաթիայի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 62-ամյա Լյովա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: