News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը:

Անդրադառնալով 2009-ին Ցյուրիխում ստորագրված եւ Հայաստանի նախագահի կողմից հետ կանչված հայ-թուրքական արձանագրությունների մասին, դեսպանը նշել է, որ տեղյակ է դրանից: Նրա խոսքով՝ Շվեյցարիան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, եթե կողմերը համապատասխան ցանկություն հայտնեն: Այդ համատեքստում դիվանագետը հիշեցրել է, որ Շվեյցարիան սերտ կապեր ունի Եւ Հայաստանի, եւ Թուրքիայի իշխանությունների հետ:

Հարցին, թե ինչ մակարդակով է Շվեյցարիան ներկա լինելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դեսպանը պատասխանել է, որ այդ որոշումը կկայացվի մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով, Հայաստանը հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի ԱԺ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ