News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախորդ օրը՝ մարտի 22-ին, հանկարծամահ եղած  Հայկ Մարգարյանը Երեւանի բնակիչ էր, Ֆիզիկական կուլտուրայի  հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ Հայկը լողորդ է եղել, երբեք առողջական խնդիրներ չի ունեցել:

«Խելոք, համեստ, լսող երեխա էր: Մի օր տեղաշոր չի պառկել, որ ասեն՝ վայ, հիվանդ էր: Մի օր չի հիվանդացել: Ընտանիքի անդամներն էլ հաճախ էին գնում տեսակցության, խոսում հետը, ոչ մի բողոք չի ունեցել»,- ասաց հարեւանուհիներից Լարիսա Պարոնյանը:

Հարեւանները պատմեցին, որ Հայկը մահվան օրը՝ առավոտյան է խոսել մոր հետ, ոչ մի բողոք չի ունեցել:

ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատից NEWS.am-ին ասացին, որ բանակ զորակոչվելիս Հայկի մոտ առողջական ոչ մի խնդիր չի եղել, պոլիկլինիկական   հետազոտությունները ոչինչ ցույց չեն տվել:

Հայկ Մարգարյանը կրտսեր եղբայր ունի, որն աշնանն էր վերադարձել զինվորական ծառայությունից: Հայկը զորացրվելու էր մայիսին։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է րոպեների ընթացքում, զինծառայողն ասել է՝ վատ եմ, ջուր տվեք, եւ ուշաթափվել է: Նա մահացել է հոսպիտալի ճանապարհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ ժամը 17:15-ի սահմանում, հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու համար զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. հարազատներին եւ ծառայակիցներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ