News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ավստրալիա ժամանած  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 20-ին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնում հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի կուսակցությունների, առաքելական, կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիների, մշակութային եւ այլ կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:  Հանդիպման ընթացքում քննարվել են հայապահպանությանը, ներհամայնքային խնդիրներին, ցեղասպանության 100-րդ տարելիցին,  Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սփյուռքի նախարարությունից:

Շաբաթ, վաղ առավոտյան, նախարարը Սիդնեյի ամենօրյա «Ալեքսանդր» վարժանարի սաների եւ ուսուցիչների հետ մասնակցել է «Արեւագալի» արարողությանը, որը օրհնել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Այնուհետեւ, նախարարն  այցելել է Համազգայինի «Գոլստեն» վարժարան, որտեղ հանդիպել է ավստարալիահայ համայնքի բոլոր՝ ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների տնօրեններին ու հայոց լեզվի ուսուցիչներին: Քննարկվել են դպրոցներում առկա խնդիրները, հայոց լեզվի,  դասագրքերի եւ ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: Նախարարը կարեւորել է մայրենի լեզվի իմացությունը եւ կոչ արել խոսել հայերեն՝ շեշտելով, որ մանավանդ օտար երկրներում հայերնը հայ մարդու համար դառնում է Հայրենիք: Այնուհետեւ, հանդիպել է «Արարատ» եւ «Նաիրի» միությունների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը նախարարն այցելել է «Հովհաննես Թումանյան» վարժարան, որտեղ նախարարության պատվոգրով պարգեւատրել է վարժարանի սան Միշել Դարբինյանին, ով մասնակցելով Ավստրալիայի դպրոցականների՝ օտար լեզվի իմացութանը նվիրված օլիմպիադային՝ հայոց լեզվի գերազանց իմացության համար հաղթող է ճանաչվել:

Այնուհետեւ նախարար Հակոբյանը  հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչներին: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին, սիրիահայություն իրավիճակին առնչվող եւ այլ հարցեր:

Երեկոյան նախարարը ներկա է գտնվել երգիծաբան դերասան Աբո Մանճիկյանի ներկայացմանը:  Նախարարը Ա. Մանճիկյանին  հրավիրել է  Հայրենիք՝ ելույթներով հանդես գալու Երեւանում եւ Գյումրիում:

Տպել
Ամենաշատ