Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել գիշերօթիկ հաստատությունները, որտեղ մեկը մյուս հետեւից ստուգումներ են իրականցվում, քրեական գործեր հարուցվում: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» վերաբերյալ Սյունիքի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ յուրացում, վատնում հատկանիշներով, նշանակված է փորձաքննություն, խոսքը մոտ 8մլն դրամի մասին է: Քրեական գործի շրջանակներում կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը մի քանի անգամ հրավիրվել է ոստիկանություն, բացատրություններ տվել:
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը համարվում է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից, եւ հենց վերջինս էլ մեծ դեր է խաղացել նրա տնօրեն դառնալու գործում: Նա նախկինում այդ կենտրոնում աշխատել է որպես հոգեբան: