News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 23-ին, մերժեց Երեւանի բնակիչ, 35-ամյա Նարինե Նիկողոսյանի՝ երեխային մորից ապօրինաբար բաժանելու առթիվ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ քննիչների որոշման դեմ բերված բողոքը:

Էդիսոն Ադյանը, որին Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր նորածնին առեւանգելու մեջ, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանն արդարացի որոշում է կայացրել. «Արդարությունը հաղթեց, հաղթել  է ու կհաղթի»:

Էդիսոն Ադյանի պաշտպան Վահե Մնացականյանի կարծիքով եւս դատարանը արդարացի որոշում է կայացրել. «Ամբողջը ներկայացվել է նիստի ընթացքում, դատարանն էլ հաստատեց եւ միանգամայն արդարացի որոշում կայացրեց»:

Դատախազ Դավիթ Կարապետյանը որոշումը հրապարակելուց առաջ հանդես եկավ վերջին խոսքով, որում նշեց, որ քննիչները քրեական գործը մանրամասնորեն քննել են, անգամ արել են ավելին, քան իրենցից պահանջվում էր, իսկ քրգործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազը նշեց նաեւ, որ ԴՆԹ փորձաքննություն չի նշանակել, քանի որ քննիչներն առաջնորդվել են այն կանխավարկածով, որ Էդիսոն Ադյանը Նարինեի երեխայի հայրը չէ:

Դատարանի որոշումը Նարինե Նիկողոսյանը, սակայն, անարդարացի է համարում: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շարունակելու է պայքարել:

«Ես հույս ունեի, որ արդարությունը կվերականգնվի: Վստահ եմ, որ մի օր այն  անպայման կվերականգնվի, իմ երեխան չպետք է մնա դրանց մոտ»,- ասաց Նարին Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ կայացված որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում:

Նշենք, որ Նարինե Նիկողոսյանը քննիչներին մեղադրում է մի շարք խախտումների մեջ՝ մասնավորապես ԴՆԹ փորձաքննություն չնշանակելու, հեռախոսային զանգերի վերծանումները չուսումնասիրելու, ինչպես նաեւ բժիշկ Հրաչ Կալուստյանին  հայտնաբերելու ուղղությամբ բավարար գործողություններ չձեռնարկելու մեջ: 

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ