News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր մարտի 23-ին Երեւանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:

«100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ այդ վկայություններից:

Նախագծի շրջանակներում պատրաստվել է 24 տեսահոլովակ, որոնք մարտի 23-ից սկսված ամեն օր տեղադրվելու են www.Mediamax.am/100 seconds կայքում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած շնորհանդեսից առաջ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը մարդկության ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքների վրա, որոնք 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ եւ լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Մեր նախագիծը կոչված է հերքելու Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թ-ին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին», - ասել է Արա Թադեւոսյանը:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որը պարբերաբար կանգնում է նման կարեւորագույն նշանակություն ունեցող սոցիալական նախաձեռնությունների կողքին: Տվյալ դեպքում ունենք արդյունք, որը նաեւ կարեւոր է նրանով, որ նախագծի մասնակիցները առանց որեւէ վճարի՝ օգտագործելով իրենց բարի համբավն ու ճանաչելիությունը, նպաստել են մեր պատմությունը ավելի լսելի դարձնելու գործին: Որպես պետական հանձնաժողովի համակարգող ողջունում եմ նախագիծն ու բոլորին խնդրում եմ աջակցել այդ նյութերի տարածմանը», - ասել է Վիգեն Սարգսյանը:

«Մեր ընկերությունը կարեւորում է «100 վայրկյան» նախագծի իրականացումը: Վերջին 10 տարիների ընթացքում մենք Մեդիամաքսի հետ համատեղ շատ նշանակալի նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մեկը առանձնահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի էջի մասին: Մենք շնորհակալ ենք տարբեր ազգություններ ներկայացնող մարդկանց, ովքեր մասնակցել են այս նախագծին եւ դրանով ապացուցել, որ Ցեղասպանության խնդիրը միայն հայերին չէ վերաբերում», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության գլխավոր հովանավորն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ