News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ռազմավարության եւ օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների եւ ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ եւ  ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր ու տեղակալներ, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կառավարության առընթեր ԱԱԾ սահմանապահ եւ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի, պետական այլ կառույցների  ներկայացուցիչներ:

Օպերատիվ հավաքի ընթացքում դասախոսությամբ  հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, ծավալվող իրադարձությունների ու գործողությունների, խաղաղարար առաքելությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերլուծությամբ:

Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել նաեւ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հավաքներին ներգրավված անձնակազմին դասախոսությունների միջոցով ներկայացվել են ՀՀ տնտեսության ներկա վիճակի ու զարգացումների, միջազգային համագործակցության, արտաքին քաղաքականության, ՀՀ ԶՈւ պատրաստության, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների ու բարեփոխումների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների համառոտ նկարագիրը:

Օպերատիվ հավաքի շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ռազմարդյունաբերության հայրենական արտադրանքի նմուշների ցուցադրություն: Հավաքի մասնակիցները ծանոթացել են հատուկ սպառազինության, ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման եւ գործարկման ձեւերին ու հնարավորություններին:

Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը կշարունակվի մինչեւ մարտի 26-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ