2014 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին,1982 թ. ծնված Նարինե Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող առեւտրի կենտրոնում՝ խանութներից մեկի գանձապահի սեղանից, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ, 30 եվրո եւ քարտ` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, ժամը 21.15-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռուզաննա Մ.-ին, ով խոստովանական ցուցմունք է տվել:
Կատարվում է քննություն: