News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան թքած ունի ադրբեջանական հարցի վրա. սա ընդամենը պատրվակ է Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ներկայացնելով 1915-1923թթ. Օսմանյան  կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը, որի պատճառով Թուրքիան հրաժարվեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ընդամենը պատրվակ էր։ Եթե չլիներ դա, Թուրքիան այլ պահանջներ կներկայացներ։ «Իր վարքով Թուրքիան ուղղակիորեն ասում է. միայն ճնշման տակ դուք կարող եք ինձնից որեւէ բան ստանալ։ Պետք է հասկանանք, որ Թուրքիա երբեք բարի կամք չի ունեցել եւ չի հետեւել դրան։ Երբ քուրդ եւ եզդի ապստամբները գնում էին «Իսլամական պետության» կողմից սպանվող իրենց հայրենակիցներին պաշտպանելու, Թուրքիան թույլ չտվեց նրանց անցնել իր տարածքով»,- հիշեցրեց Ռուբեն Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ