News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի կունենա Թուրքիայում եզդի եւ քուրդ ժողովուրդների տառապանքների մասին պատմող ցուցադրություն։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով 1915-1923թթ. Օսմանյան  կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Նա նշել է, որ եզդի եւ քուրդ համայնքների ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումների ժամանակ ՀՀ խորհրդարանի պատգամավորները խնդրել են ներկայացնել եզդիների եւ քրդերի ցեղասպանության, այդ թվում՝ ներկայումս Իրաքում կատարվող դեպքերի մասին պատմող իրենց մոտ առկա ցանկացած նյութ։ «Ցանկացած լուսանկար, իսկ առկայության դեպքում նաեւ տեսանյութ մենք կընդունենք ու կցուցադրենք հանդիսատեսին»,- նշեց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ