News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն արդեն ավելի քան 3 տարի միայնակ տեղաշարժվել չի կարողանում. հակառակորդի գնդակը վնասել է Գեւորգի ողերն ու ողնուղեղը:

Գեւորգը 19 տարեկան էր, երբ 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին հակառակորդի դիպուկահարը կրակեց նրա ուղղությամբ՝ վնասելով պարանոցը: Ամիսներ շարունակ տեւած բուժումները Հայաստանում արդյունք չտվեցին. Գեւորգին  բուժում է հարկավոր Իսրայելում:

«2012թ. հոկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր միջոցներով ուղարկեց Գեւորիս Իսրայել, 5 շաբաթ մնացել ենք այնտեղ: Ամբողջ ծախսը նախարարությունն է արել, վերադարձել ենք Երեւան: Այստեղ, սակայն, բուժում չկա, հենց էն ժամանակ Կարմիր խաչը հայտարարեց, որ Գեւորգն իրենց հիվանդը չէ: Տղաս հրաշքով է փրկվել, ու այսօր լրիվ ապաքինվելու համար արտասահման տանել է պետք»,- NEWS.am-ին ասաց Գեւորգի մայրը՝ Նաիրա Գալստյանը:

Գեւորգն այսօր արդեն 24 տարեկան է, գտնվում է ընտանիքի մշտական խնամքի տակ: եղիազարյանները շատ են ցանկանում, որ որդին բուժում ստանա արտասահմանում, սակայն ֆինանսական միջոցներն են սուղ:

«Հույս ունենք, որ բարի մարդիկ կօգնեն, տղայիս կտանք Իսրայել կամ Գերմանիա՝ բուժման»,- ասաց տիկին Նաիրան:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Տպել
Ամենաշատ