News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինչ-որ ժամանակ Ադրբեջանը կսկսի Ռուսաստանի վրա կրակել հենց այն զենքով, որը հիմա գնում է Ռուսաստանից: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը:

Նա միամտություն է համարում այն, որ Ռուսաստանը կդադարի զենք վաճառել Ադրբեջանին:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտահոգված է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, Սարոյանը պատասխանել է. «Թազա բա՞ն ա ասել: Թազա բան չասեց: Տենում ենք, չէ՞ ռեզուլտատն ինչ ա: Բիզնեսը`բիզնես, բայց մեր զինվորն ա չէ՞ զոհվում: Բայց նախագահը կարա՞ Ռուսաստանին ստիպի, որ առեւտուր չանի, հետաքրքիր մարդիկ եք: Ո՞նց կարա: Իրանք ասում են` էդի մեր առեւտուրն ա: Մենք ձեզ էլ ենք զենք ծախում»:

Դիտարկմանը, թե գուցե արժե, որ մի անգամ Հայաստանը կոշտ խոսի Ռուսաստանի հետ, Սարոյանն արձագանքելն է. «Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս: Կլնի՞: Չի լինի չէ՞: Ուժերի տեսակետից եմ ասում էլի: Հո չեմ ծեծելու քեզ, ուղղակի օրինակ եմ բերում, որ իմանաս: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ