Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անհանգստացնում է հայկական կողմին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Հարցին՝ դատապարտո՞ւմ է հայկական կողմը Ռուսաստանի նման վարքը որպես դաշնակից երկիր, փոխնախարարը պատասխանել է. «Դա մեզ անհանգստացնում է, բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի թափանցիկ է նման հարցերում եւ խաղաղ կարգավորման ձգտումներում: Դրա ապացույցն է նաեւ իմ զրույցը ձեզ հետ: Ադրբեջանական կողմը նաեւ չի բացահայտում միջադեպերից զոհերի թիվը, եւ ընդհանրապես, անում է ամեն ինչ, որպեսզի խաղա գործընթացը չհասնի տրամաբանական որոշման»: