News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսը Ադրբեջանին զենք չի վաճառում, դա բացարձակ սուտ է։ Այս մասին մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանում Արտակ Դավթյանի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում Բելառուսի պատվիրակության անդամ Թամարա Դոլգոշեյը։

«Դա բացարձակ սուտ է։ Նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել։ Մենք շատ խաղաղասեր մարդիկ ենք եւ այդպես էլ համագործակցում ենք հայ ժողովրդի հետ։ Մենք երբեք որեւէ մեկի վրա հարձակվելու նպատակ չենք ունեցել։ Ինչպես ցանկացած խելամիտ ազգ, մենք պետք է պաշտպանվենք եւ ոչ թե հարձակվենք։ Յուրաքանչյուր երկիր պարտավոր է դա անել»,- հայտարարել է բելառուս պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ