News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է։ Այս մասին մարտի 24-ին, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը։ Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Նովրուզի կապակցությամբ ոգեւորված, խոստացել էր «առաջին իսկ հարվածով ոչնչացնել թշնամու 70 տոկոսը»։

«Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա»,- հայտարարել էր ադրբեջանցի նախարարը։

Արծրուն Հովհաննիսյանը խոսքով՝ նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ ոչ թե պաշտպանության նախարարը այլ «կռիվ-կռիվ» խաղացողը։

«Ռազմական գործից տարրական գաղափար ունեցող մարդը այդ «հերոսին» միայն մի բան կարող է առաջարկել՝ չափել ջերմությունը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մարտունակությունն առաջին հերթին բանակն է, այլ ոչ թե զենքն ու տեխնիկան։ «Ինչքան ուզում ես կարելի է պարծենալ ռազմական բյուջեով, տեխնիկայով, զենքով, բայց մարտունակությունն ապահովում են մարդիկ, հայրենասիրական տրամադրությունը եւ նվազագույն միջոցներով մեծ նպատակներ գրավելու կարողոությունը»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ