News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները Բուկինգեմյան պալատին մեղադրել են Չինաստանում, Թուրքիայում եւ Եվրամիությունում պատրաստված «թագավորական» հուշանվերների վաճառքի մեջ։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Royal Collection Trust-ի խանութների տեսականին ունի տեղական արտադրության թեմատիկ արտադրանք, սակայն գնորդներին նաեւ առաջարկել են ՉԺՀ-ում պատրաստված արջեր, ԵՄ-ում արտադրված սրբիչներ եւ թուրքական շապիկներ։ Նման հուշանվերներ կարելի է գնել Բուկինգեմյան պալատի պաշտոնական առեւտրի կետերում, գրում է Gazeta-ն։

Royal Collection Trust-ի մամուլի խոսնակը The Sun պարբերականին հայտնել է, որ կազմակերպությունը հնարավորինս օգտվում է բրիտանացի մատակարարների ծառայություններից, սակայն որոշ ապրանքներ, օրինակ՝ փափուկ խաղալիքները, արտադրվում են արտասահմանում, որպեսզի ավելի մատչելի գնով վաճառվեն գնորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ