News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) տարբեր հատվածներում 2014 թվականին գարնան հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի էին ունեցել փլուզումներ, սողանքներ:

Նույն ճանապարհի 26-րդ կմ-ում 2014թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած փլվածքի հետեւանքով ճանապարհի մի հատվածն ամբողջությամբ քանդվել էր, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել էր միակողմանի:

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներին հաջողվեց ճանապարհը քարաբեկորներից մաքրել միայն հատուկ տեխնիկայի կիրառմամբ, եւ ժամեր անց երթեւեկությունը վերականգնվեց:

Տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ խնդիրը հրատապ լուծում էր պահանջում, քանի որ երթեւեկելի մասի եզրը տրանսպորտային միջոցների համար դարձել էր խիստ վտանգավոր:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները հրատապ հիմնանորոգում պահանջող ծրագրի շրջանակներում ճանապարհի այդ հատվածում կատարել են հիմնանորոգման աշխատանքներ:

Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, ինչպես նաեւ մետաղական արգելափակոցների տեղադրման եւ նշագծման աշխատանքներ:

Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը` 5.202.084 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ