News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցները նամակով կդիմեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով բացահայտել Կառավարության անմիջական մասնակցությամբ մի շարք պաշտոնական չարաշահումները, որոնց պատճառով գործարանն այժմ 15մլն. աշխատավարձային պարտք ունի: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Նաիրիտցիներն անհանգիստ են, որ գործարան մեծ գումարներ են եկել 2006թ. ից, եւ չգիտես՝ ինչու 15 միլիոնը գործարանի եւ այս պետության համար մեծ խնդիր է դարձել: Դրա համար որոշել ենք դիմել դատախազություն, որպեսզի դատախազությունը փորձի այդ ամենի մեջ հստակություն մտցնել եւ պարզել, թե ինչ են եղել այդ գումարները: Պահանջում ենք, որ նաեւ պարզեն, որ այդ ամեն ինչում իր անմիջական մասնակցությունն ունեցել կառավարության ներկայացուցիչը. ինչ գործընթաց էլ որ տեղի է ունեցել, կառավարությունը դրանից տեղյակ է եղել: Հիմա կառավարությունից պահանջում ենք մեր գումարները, դատախազությանն էլ կոչ ենք անում ստուգել եւ հետեւել այդ ամեն ինչին»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ