News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության կտրուկ անկումը (ընթացիկ տարվա հունվար-փետրվարին՝ 27.7%) պաշտոնական վիճակագրությունը բացատրում է Եվրասիական տնտեսական միության երկրներից «տվյալների ոչ լիարժեք հավաքագրմամբ»:

Նախ հիշեցնենք, որ անցյալ տարի ալկոհոլային թունդ խմիչքների արտահանումը չնայած գրեթե 23 մլն դոլարով կրճատվել է, ամեն դեպքում, այն մեր երկրի համար տպավորիչ գումար է կազմել՝ 165 մլն դոլար (դրանից Ռուսաստանի մասնաբաժինն ավելի քան 80% է): Մեր արտահանման վարկանիշում այդ ապրանքը պահպանել է երկրորդ տեղը (առաջին հորիզոնականում պղնձի հանքաքարն ու խտանյութն են): Սակայն մեր հյուսիսային հարեւանի տնտեսությունում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում կոնյակի արտահանման անկումը կարող է զգալիորեն ավելանալ:

Ռուսաստանում մարտ ամսվա անցած երեք շաբաթների ընթացքում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 16.7%: Փետրվարի պաշտոնական տվյալների համաձայն, իրական աշխատավարձը տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 10%-ով: Նշված ամսվա ընթացքում ռուսաստանցիների միջին ամսական անվանական աշխատավարձը (այսինքն՝ պարտադիր հարկերով) կազմել է 30.6 հազար ռուբլուց քիչ ավելի:

Այս ցուցանիշը հաշվարկելով մեր արժույթով՝ հաշվի առնենք, որ ռուսական ռուբլին Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրեթե 1.6 անգամ թուլացել է: Անցյալ տարվա փետրվարի փոխարժեքով ռուսական ներկայիս միջին աշխատավարձը կկազմեր գրեթե 335 հազար դրամ: Իսկ ահա ընթացիկ տարվա փետրվարի փոխարժեքով՝ 229 հազար դրամից պակաս:

Համարվում է, որ սպառողական ծախսերում որքան քիչ է սննդի ծախսերի մասնաբաժինը, այնքան բարձր է կենսամակարդակը: Ռուսաստանում, անցյալ տարվա II եռամսյակի տվյալներով, այդ ցուցանիշը հավասար էր 28.5%-ի, իսկ այս տարի կրճատվել է 3.2 տոկոսային կետով: Համեմատության համար. Հայաստանում սննդամթերքի համար ծախսվում է ընտանեկան բյուջեի գրեթե կեսից ավելին:

Ինչ վերաբերում է կոնյակին, ապա ներկայացնենք դրա գները Ռուսաստանի «հարուստ» մայրաքաղաքում: Օրինակ՝ մոսկովյան առեւտրի ցանցերից մեկը 0.7 լիտրանոց հայկական հինգ աստղանի կոնյակն առաջարկում է 1.400 ռուբլիով, իսկ «Դվին» կոնյակը՝ գրեթե 6.000 ռուբլիով (երկուսն էլ Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքն են):

25 տարեկան «Մակար» կոնյակի գինը (МАР ընկերության արտադրանք) 13.200 ռուբլի է: Այս ցանցում, իհարկե, ավելի էժան հայկական կոնյակներ էլ կան: Ասենք, 250 մլ-անոց հինգ աստղանի կոնյակ՝ 500 ռուբլիով:

Իսկ ինչպե՞ս են աշխատավոր ռուսաստանցիները մինչեւ հիմա հաղթահարում երկնիշ գնաճը: Սպառողական ծախսերում յուրօրինակ «մեղմացուցիչ» կա, որը թույլ է տալիս ժամանակավորապես մարել սննդամթերքի գների աճը: Իրական ընտանեկան բյուջեի նվազման չափով կրճատվում են խնայողությունների ծախսերը, «շռայլության» ապրանքները, այնուհետեւ՝ երկրորդական ապրանքներն ու ծառայությունները: Շրջանն ավարտվում է սննդի ծախսերի տնտեսմամբ: Իսկ մինչ այդ՝ «վնասակար սովորույթների» ապրանքների, առաջին հերթին՝ ծխախոտի եւ ալկոհոլի:

Մինչ այդ, Ռուսաստանի վարձու աշխատողների կենսապայմանները շարունակում են վատթարանալ. պաշտոնական գնահատականներով, 2015 թվականին իրական աշխատավարձի նվազումը կկազմի 9.6%: Հաշվի առնենք, որ ռուսաստանցիների եկամուտների երկու երրորդն ապահովում է հենց աշխատավարձը (Հայաստանում՝ կեսից քիչ ավելին, առանց հաշվի առնելու «հարուստների» աստղաբաշխական եկամուտները):

Եզրակացությունը միանշական է. ընթացիկ տարում թանկարժեք ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ հայկական կոնյակի պահանջարկը կկրճատվի: Դրան կնպաստի նաեւ ընթացիկ տարվա փետրվարի 1-ից Ռուսաստանի օղու նվազագույն մանրածախ գնի նվազումը. 1 շշի գինը 220-ից հասցվել է 185 ռուբլու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ