2015թ. Հայաստանում կսկսեն պայքարել վերավաճառելու նպատակով պոտենցիալ եկամտաբեր ապրանքանիշներ գրանցող ընկերությունների դեմ։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով 2015թ. հանձնաժողովի աշխատանքային պլանը։
Նրա խոսքով՝ նման արարքը որակվում է որպես անբարեխիղճ տնտեսական մրցակցության դրսեւորում եւ ենթակա է պատժի։
Օրենսդրության մեջ անհարժեշտ փոփոխությունների նախագիծը Պետական հանձնաժողովը կմշակի 2015թ. ընթացքում։ «Նման սուբյեկտները խանգարում են ապագա ձեռներեցների տնտեսական գործունեությանը, որոնք կարող էին այդ ապրանքանիշները գրանցել եւ իրականում դրանք օգտագործել»,- պարզաբանեց Շաբոյանը։