Ֆրանսիական Ալպերում Վերնե համայնքի բնակիչը ժանդարմների խմբին ուղեկցել է A320 ինքնաթիռի կործանման վայր։
«Ես մոտ 10 ժանդարմների ուղեկցել եմ Մարիո լեռնանցքի մոտ։ Վերեւում տեսա ինքնաթիռի մնացորդները։ Կասկած չկա, որ ինքնաթիռը բախվել է ժայռին»,- ասել է նա Provance պարբերականին։
Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։