Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 օդանավում ենթադրաբար եղել են 39 թուրք ուղեւորներ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով գերմանական աղբյուրները, կործանված օդանավում թուրքական ազգանուն կրող 39 ուղեւոր է եղել։
Նշենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։