News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի տարիներին մարտի 25-ին նշվում է Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրը (International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade):

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը համապատասխան բանաձեւն ընդունել է 2007 թվականի դեկտեմբերի 17-ին: Միջազգային օրվա նպատակն է հարգել մարդկանց առեւտրի եւ ստրկության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ ապագա սերունդներին բացատրել այդ երեւույթների պատճառներն ու հետեւանքները:

Ըստ Calend-ի, այս առիթով ՄԱԿ-ի մասնագետները ուսումնական-ճանաչողական ծրագիր են ստեղծել, որը պետք է ներդրվի ուսումնական հաստատություններում եւ հասարակական կազմակերպություններում:

Աշխարհի տարբեր երկրներում մարտի 25-ին անցկացվող հիշատակի միջոցառումներին միլիոնավոր մարդիկ են մասնակցում, որոնք ժամանակին ստրկության զոհ են դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ