News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.98 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.21 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաեւ Լոռի Բերդ եւ Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ