News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետք չէ մտածել, թե Ղազախստանը՝ որպես թյուրքալեզու երկիր, չի ցանկանում Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ղազախստանի խորհրդարանի Սենատի պատգամավոր Ռաշիդ Աքիմովը։

«Բացարձակ նման բան չկա։ Լինելով նաեւ Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչ՝ ես չեմ կարող դա հաստատել։ Մեր պետությունը երկկողմ ձեւաչափով համագործակցում է Հայաստանի հետ, իսկ այժմ այդ համագործակցությունը կտեղափոխվի Եվրասիական միության ձեւաչափ»,- հայտարարել է Աքիմովը։

Պատգամավորը նշել է, որ Ղազախստանը միշտ կողմ է եղել առողջ ինտեգրացիոն գործընթացներին եւ հիշեցրել, որ Եվրասիական համագործակցության գաղափարը պատկանում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ «Միգուցե կան տեխնիկական բնույթի հարցեր։ Դա մեկ օրվա հարց չէ, սակայն դա Ղազախստանի համար բացարձակապես առիթ չէ՝ խոչընդոտելու որեւէ երկրի անդամակցությանը։ ՀՀ կառավարության ցանկության դեպքում համապատասխան լուծումներ կգտնվեն։ ԵՏՄ-ն նոր շուկաներ հնարավորություն է բացում։ Դեռեւս նախքան պատժամիջոցները Ղազախստանը խնդիր էր դրել 60 հազար տոննա տավարի միս արտահանել, իսկ ցորենի արտահանման ծավալներով մենք ավանդաբար աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն ենք»,- եզրափակեց ղազախ պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ