News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան-Էքսպո» բեռնափոխադրումներ իրականացնող ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Տասչյանին մեղադրանք է առաջադրվել: Բանն այն է, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, թե նա պարտքի համար մարդ է առեւանգել: armlur.am-ի հետ զրույցում Գեւորգ Տասչյանը, սակայն, ասել էր, թե ինքը որեւէ մեկին չի առեւանգել:

Մինչդեռ լրատվամիջոցներում լուրեր են շրջում, որ, այնուամենայնիվ, Գեւորգ Տասչյանը առեւանգել է Ռոմանոս Աղաջանյանին, որը 2 տարի հետախուզման մեջ է գտնվել Մոսկվայում ավազակային հարձակման եւ անձի առեւանգման մեղադրանքներով: Սակայն Տասչյանի խոսքով` ինքն անգամ չի իմացել, որ Աղաջանյանը հետախուզման մեջ է եղել:

«Նա եղբորիցս մեքենա էր վերցրել, եւ գրավոր պայմանագիր էին կնքել, որով պարտավորվում էր պարտքը վերադարձնել: Սակայն գումարի հարց էր առաջացել: Նրա անձնագրի պատճենը մեզ մոտ է եղել, այսինքն՝ մենք միշտ իմացել ենք նրա գտնվելու, բնակվելու վայրը: Բայց չենք իմացել, որ հետախուզման մեջ է: Մեր դեմ բողոք չի ներկայացրել, որովհետեւ, նորից եմ կրկնում, նրան չենք առեւանգել»,- պարզաբանել է Տասչյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում

Գեւորգ Տասչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի հատկանիշներով` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը: Ավելին՝ բացի Տասչյանից, կա եւս մեկ մեղադրյալ:

Իսկ թե ինչ է սպասվում բեռնափոխադրումներ իրականացնող «Հրազդան-Էքսպո» ՓԲ ընկերության գործադիր տնօրենին, թերեւս ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ