News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սինգապուրի նախկին առաջնորդ Լի Կուան Յուի մարմինը հանդիսավոր կերպով իր նստավայրից տեղափոխվել է երկրի խորհրդարանի շենք, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:

«Սիգապուրյան ազգի հայր» Լի Կուան Յուն մահացել է կիրակի երեկոյան, 92 տարեկան հասակում: Նա Սինգապուրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 31 տարի՝ 1959-1990 թվականներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սինգապուրում 7-օրյա սուգ է հայտարարված:

Սպասվում է, որ Լի Կուան Յուին հրաժեշտ տալու կգան հազարավոր մարդիկ: Շատ գործատուներ իրենց աշխատակիցներին արձակուրդ են տալիս, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել հրաժեշտի արարողությանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ մարտի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ