News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը եւ պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ: Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ Տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: Նա նշել է, որ այդ վարակները անհավասարության արդյունք են եւ հիմնականում անդրադառնում են հասարակության խոցելի եւ անտեսված խմբերի վրա:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահվող վարակակիրների եւ հիվանդ դատապարտյալների բուժման ընդհանուր վիճակին՝ պրոֆեսորը նշել է, որ առաջընթացը նկատելի է, եւ օրինակելի փորձ կարող է դառնալ քաղաքացիական կյանքում բուժման արդյունավետ շարունակականության համար: Հանդիպմանը քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հաջողությամբ կիրառվող մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները: Այդ բուժման արդյունքում գրանցված շահառուների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, 7 անգամ մեծացել է: Կամավոր բուժման նպատակը արդյունավետ կերպով ապօրինի թմրամիջոցների կախվածությունից հիվանդին օրինական թմրամիջոցի դաշտ փոխադրումն է: Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա հիվանդ դատապարտյալների բուժման եղանակները՝ ընդգծելով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող դատապարտյալների մոտ տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերմանն ուղղված սիստեմատիկ ստուգումների կարեւորությունը:

Հանդիպման ավարտին մտահոգիչ համարելով բուժման եւ կանխարգելման ծախսատարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացը կարեւորել է ՀՀ կառավարության ջանքերը հիվանդությունների դեմ պայքարում առավել գործուն դարձնելը: Արձագանքելով պրոֆեսորի մտահոգությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ հիվանդությունների կանխարգելումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաեւ դրանց երիտասարդացման բացառման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Բերելով քրեակատարողական հիմնարկների օրինակը՝ նախարարը հավաստիացրել է, որ հիվանդ դատապարտյալները ստանում են համապատասխան դեղորայքային բուժում եւ հոգեբանական աջակցություն: Նա փաստել է, որ հոգեբանական աշխատանքներ են տարվում նաեւ մյուս դատապարտյալների շրջանում, ինչը պակաս կարեւոր չէ հիվանդությունների կանխարգելման եւ համաճարակի ռիսկերը նվազեցնելու գործում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ