Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ մնացած բանակի զորամիավորումները շիա ապստամբների (հուսնիներ) աջակցությամբ մարտի 25-ին ներխուժել են հարավային Ադեն քաղաք եւ իրենց վերահսկողությունը հաստատել հարավային մայրաքաղաքի վրա։ Այս մասին տեղեկացնում է Ալ Մանար հեռուստաընկերությունը։
Ապստամբները ձերբակալել են պաշտպանության նախարար Մահմուդ Աս Սուբեյհիին, գրում է ՏԱՍՍ-ը։
Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին Ադենից դիմել է փախուստի։ Նրա հետ Ադենը լքել են նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի դիվանագիտական առաքելությունները։