Մարտի 23-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմաց՝ աղբամանի մեջ, զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 360 փամփուշտ, լուսաազդանշանային 8 փամփուշտ, 12.7 տրամաչափի գնդացիրի 5 փամփուշտ եւ սվին դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: